Մխիթարյանը ցանկացած եվրոպական ակումբում կարող է խաղալ. Ռուբեն Հայրապետյան
1 րոպեի ընթերցում
![Մխիթարյանը ցանկացած եվրոպական ակումբում կարող է խաղալ. Ռուբեն Հայրապետյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/918709.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով, Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, ով իր տեղը կգտնի եվրոպական ցանկացած ակումբում:
«Մխիթարյանի հետ վերջին անգամ շփվել եմ ազգային թիմի ընկերական խաղի ժամանակ: Այդ ժամանակ այդքան լարվածություն և խնդիր չկար: Առայժմ չեմ ուզում մեկնաբանել ֆուտբոլիստ- մարզիչ փոխհարաբերությունները: Պետք չէ մտնել նրանց աշխատանքային հարաբերությունների մեջ: Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ով ցանկացած եվրոպական ակումբում կարող է խաղալ: Նա երբեք չի մնա պահեստայինների նստարանին: Նա այն պրոֆեսիոնալ և աշխատասեր ֆուտբոլիստն է, ով իր տեղը միշտ կունենա հիմնական կազմում»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրապետյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը Իտալիա շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Այս օրերին «կարմիր սատանաները» ուսումնամարզական հավաք են անցկացնում Դուբայում, որին մասնակցում է նաև Հենրիխ Մխիթարյանը: