Facebook-ը նախապատվությունը կտա ընտանիքին ու ընկերներին
1 րոպեի ընթերցում
![Facebook-ը նախապատվությունը կտա ընտանիքին ու ընկերներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/918688.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facrbook սոցիալական ցանցի ժապավենը կսկսի ավելի հաճախակի ներկայացնել նորություններ օգտատերերի ընկերներից եւ հարազատներից, իսկ ընկերությունների եւ զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրությունները կպակասեն: Հունվարի 11-ին այս մասին հայտարարել Է սոցցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Առաջին փոփոխությունները կվերաբերեն նորությունների ժապավենին, որտեղ դուք (օգտատերերդ) կկարողանաք ավելի շատ (տեղեկատվություն) տեսնել ձեր ընկերների, ընտանիքի եւ խմբերի մասին: Քանի որ մենք այն մղում ենք առաջին պլան, ապա դուք ավելի քիչ կտեսնեք հասարակական կոնտենտ, ինչպես գրառումներն ընկերություններից, բրենդներից եւ ԶԼՄ-ներից»,- գրել Է Ցուկերբերգը սոցցանցի իր Էջում:
Նրա գնահատմամբ՝ նորամուծությունները, որոնց ներդրման համար կպահանջվի մի քանի ամիս, օգուտ կբերեն ընկերությանը:
Սոցցանցի ամսական լսարանն ամբողջ աշխարհում գերազանցում Է 2 միլիարդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: