Սպորտ

«Ինտեր»-ն ուզում է վարձակալության սկզբունքով ձեռք բերել Մխիթարյանին. La Gazzette Dello Sport 

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ն ուզում է վարձակալության սկզբունքով ձեռք բերել Մխիթարյանին. La Gazzette Dello Sport 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը Իտալիա շարունակում է մնալ իտալական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` La Gazzette Dello Sport-ը գրում է, որ Միլանի «Ինտեր»-ի գլխավոր տրանսֆերային նպատակը Հենրիխ Մխիթարյանն է: «Ինտեր»-ը ցանկություն ունի կես տարով վարձակալել Մխիթարյանին, քանի որ չի կարող գնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը:

Այս օրերին «կարմիր սատանաները» ուսումնամարզական հավաք են անցկացնում Դուբայում, որին մասնակցում է նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում