Հայաստանում սուր շնչառական հիվանդացությունների աճը սեզոնային բնույթ է կրում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաք Երևանի մանկական հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով պայմանավորված շուրջ 360 հիվանդ կա: Մասնագետները, սակայն, շտապում են հանգստացնել ծնողներին՝ նշելով, որ սուր շնչառական հիվանդացությունների աճը սեզոնային բնույթ է կրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն ասաց, որ իրավիճակը վերահսկելի է: «Այս պահին մենք ծանր դեպքեր չունենք: Իրավիճակը համահունչ է սեզոնին»,-ասաց նա:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկաբուժության գծով փոխտնօրեն Ալլա Հարությունյանը չբացառեց, որ հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների աճ նկատվում է, նշելով, որ ամեն տարի նույն պատկերն է: «Մեզ մոտ հիմնականում մինչեւ երեք տարեկան երեխաներ են: Մենք անում ենք ամեն ինչ, որ ոչ մի հիվանդ միջանցքներում պառկած չմնա»,-նշեց նա:

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալԿարմելա Պողոսյանը եւս փաստեց, որ սուր շնչառական հիվանդություններով դիմելիության աճը սեզոնային բնույթ է կրում: «Մեր հիվանդանոցում շատ ծանր հիվանդներ չունենք: Ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս չմերժենք հիվանդներին և ընդունենք նրանց ստացիոնար բուժման»,-ասաց Պողոսյանը, հավելելով, որ ոչ այնքան հիվանդություններն են աճել, որքան դիմելիությունը:

Տոնական օրերին իրականացված մշտադիտարկման արդյունքներով սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին: Հիվանդների դիմելիությունը հիմնականում եղել է Երևանում։

Հանրապետությունում այս օրերի ընթացքում շրջանառվել են գրիպի Ա և Բ տեսակները, ինչպես նաև այլ շնչառական վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, հիվանդանալու դեպքում էլ դիմել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին եւ ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ:

ԱՆ-ն հորդորում է չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները:

Հայերեն Русский

Իտալիայում Էթնա հրաբխի հզոր ժայթքումը խաթարել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 7.9 տոկոսով

Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են 59-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ