Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում
1 րոպեի ընթերցում
![Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/918013.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է անգլիական Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 20-յակում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բրիտանական The Sun պարբերականը, Հենրիխ Մխիթարյանը ստանում է շաբաթական 140 հազար ֆունտ սթերլինգ աշխատավարձ և այդ ցուցանիշով կիսում է 18-19-րդ հորիզոնականները «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ, ով նույնքան աշխատավարձ է ստանում լոնդոնյան ակումբում:
Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Պոլ Պոգբան է, ով շաբաթական ստանում է 290 հազար ֆունտ սթերլինգ աշխատավարձ: