Apple-ը խոստացել Է երբեք չդանդաղեցնել հին iPhone-ների աշխատանքը
1 րոպեի ընթերցում
![Apple-ը խոստացել Է երբեք չդանդաղեցնել հին iPhone-ների աշխատանքը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/917969.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Apple կորպորացիան դեկտեմբերի 28-ին ներողություն Է խնդրել սպառողներից այն բանի համար, որ դիտավորյալ կերպով նվազեցրել Է հին iPhone-ների աշխատանքի արագությունը, եւ խոստացել Է այսուհետեւ այլեւս երբեք այդպես չվարվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մեկնաբանության մեջ նշվում Է, որ շուրջ մեկ տարի առաջ թողարկված iOS -ի 10.2.1 նորացումը նվազեցնում Է iPhone 6, iPhone 6 Plus, iPhone 6s, iPhone 6s Plus եւ iPhone SE մոդելների արտադրողականությունը՝ մարտկոցի աշխատանքի տեւողությունը մեծացնելու եւ սմարթֆոնների հանկարծակի անջատումների հետ կապված խնդիրներից խուսափելու համար:
Ընկերությունում խոստացել են ԱՄՆ-ում հին մոդելների համար մարտկոցները փոխելու արժեքը իջեցնել 50 դոլարով (79-ից մինչեւ 29): Բացի դրանից, iOS-ի նորացումը, որը կթողարկվի 2018 թվականի սկզբին, օգտատերերին ավելի շատ տեղեկատվություն կտրամադրի կուտակիչների վիճակի վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: