Թուրքիայի ներկայիս վիճակից դուրս գալու համար կա նաև Աբդուլլահ Գյուլի կարիքը. Փայլան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի աջակցությունն ու օգնությունը խիստ կարևոր է՝ դուրս բերելու երկիրն այն վատ վիճակից, ուրում այն գտնվում է: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Թուրքական հեռուստաալիքներից մեկին հյուրընկալված Փայլանը նշել է, որ ներկայում երկիրն այնպիսի կործանման մեջ է, որ իրենք ցանկացած ձայնի կարիք ունեն: Լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք այդ անձանց շարքում է նաև նախկին նախագահ Գյուլը՝ հայ պատգամավորն ասել է. «Իհարկե կարիքը կա: Այժմ մի այնպիսի ժամանակաշրջանում ենք, որտեղ պետք է բոլորը պատասխանատվություն վերցնեն: Երկիրը խավարի մեջ է խրվում: Աբդուլլահ Գյուլը ժամանակին նախագահ է եղել, այս երկրի քաղաքական գործիչներից է: Անհրաժեշտ է, որ նա էլ պատասխանատվություն վերցնի իր վրա»:

Փայլանը համոզմունք է հայտնել, որ այն պտտահողմից, որում այժմ գտնվում է երկիրը, կամ իրենք դուրս կգան կորուստներով, մարդկանց մահերով, տնտեսությունը կործանելով, կամ գործի կդնեն մի առաջարկ, որը թույլ կտա արագ կարգի բերել ամեն բան:

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին