ԱՄՆ-ն վերականգնել է մուտքի արտոնագրերի տրամադրումը Թուրքիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ն վերականգնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է պետդեպի պաշտոնական կայքը:

«Պետդեպարտամենտը վստահ է, որ անվտանգության հետ կապված իրադրությունը զգալիորեն բարելավվել է, որպեսզի ամբողջությամբ վերականգնվեն Թուրքիայում վիզային ծառայությունները: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք լուրջ մտահոգություններ ունենալ Թուրքիայում մեր առաքելության տեղացի աշխատակիցների դեմ առկա մեղադրանքների առնչությամբ: Մենք մտահոգված ենք նաև ԱՄՆ քաղաքացիների դեմ առկա դատական գործերի փաստով, ովքեր ձերբակալվել են երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտից տեղեկացրել են, որ իրենք շարունակելու են կապի մեջ մնալ թուրք պաշտոնյաների հետ՝ վերոնշյալ դեպքերին սպառիչ լուծումներ տալու նպատակով:

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, ինչ թուրքական իշխանությունները որոշում էին կայացրել ձերբակալել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին: Դրանից հետո ամերիկյան կողմը հայտարարել էր վիզային գործընթացները սահմանափակելու մասին: Նման քայլով էր պատասխանել նաև թուրքական կողմը:

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին