Մոնտելան նշանակվել է «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Սևիլիա»-ի պաշտոնական կայքը հայտարարել է իտալացի մասնագետ Վիչենցո Մոնտելայի հետ սկզբունքային համաձայնության հասնելու և վերջինիս՝ թիմի գլխավոր մարզիչ նշանակվելու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 29-ին Մոնտելան կմեկնի Իտալիա, որպեսզի խզի պայմանագիրը «Միլան»-ի հետ, իսկ երեկոյան կվերադառնա Սևիլիա՝ տեղի համանուն ակումբի հետ պայմանագիր ստորագրելու նպատակով: Մոնտելայի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված կլինի մինչ 2019 թվականի հունիսը: Արդեն առաջիկա շաբաթ օրը 43-ամյա մասնագետը կանցկացնի առաջին մարզումը նոր թիմի հետ:
Մոնտելան հեռացել է «Միլան»-ից նոյեմբերի վերջին: Նրա փոխարեն ակումբը գլխավորել է Ջենարո Գատուզոն: «Սևիլիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Մոնտելան կփոխարինի Էդուարդո Բերիցոյին: