Apple-ն ավելացրել Է բարձրաստիճան կառավարիչների վարձատրությունը
2 րոպեի ընթերցում
![Apple-ն ավելացրել Է բարձրաստիճան կառավարիչների վարձատրությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/917842.jpg)
Քուկին վճարումների ընդհանուր ծավալն ավելացել Է 47 տոկոսով՝ մինչեւ 12,825 միլիոն դոլար: Այս գումարի մեջ Է մտնում 3,058 միլիոն դոլարի չափով դրույքը, որը գրեթե չի փոխվել 2016 ֆինանսական տարվանից, պարգեւավճարի դրամական մասը՝ 9,327 միլիոն դոլարի չափով, եւ այլ փոխհատուցումներ (440,4 հազար դոլար): Դրա հետ մեկտեղ Քուկն առաջվա պես զգալիորեն քիչ Է ստանում Apple-ի մնացած գործադիր ղեկավարներից, քանի որ նրան բաժնետոմսերի տեսքով հավելաճարներ չեն հասնում:
Apple-ի մյուս բարձրաստիճան կառավարիչների վարձատրության աճը եղել Է Էապես ավելի քիչ՝ 5,5 – 6 տոկոս:
Ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրիին Apple-ն անցյալ տարի վճարել Է 24,1 միլիոն դոլար, ավագ փոխնախագահներ Անջելա Արենդտսին (մանրածախ վաճառքներ), Ջոնի Սրուջիին (ապարատային տեխնոլոգիաներ), Դեն Ռիքիոյին (ապարատային ապահովման մշակում), Բրյուս Սյուելին (գլխավոր իրավախորհրդատու)՝ շուրջ 24,2 միլիոն դոլար: Այդ թվում՝ այս հինգից յուրաքանչյուրը 20 միլիոն դոլար Է ստացել բաժնետոմսերով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: