Մխիթարյանով հետաքրքրված է 10 ակումբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվածէ 10 ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է բրիտանական Daily Star-ը: Պարբերականի պնդմամբ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Հայ կիսապաշտպանի ծառայություններով առավել շատ հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիա»-ն և Միլանի «Ինտեր»-ը: Առավել քիչ հետաքրքրություն են ցուցաբերում «Վեստ Հեմ»-ը, «Վալենսիա»-ն, «Արսենալ»-ը, «Միլան»-ը, «Տոտենհեմ»-ը, «Էվերտոն»-ը, «Աթլետիկո»-ն և «Սևիլիա»-ն:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 10 խաղերից միայն 4-ին` խաղադաշտ դուրս գալով հանդիպման վերջին 20 րոպեներին կամ երկրորդ կեսում: Մնացած խաղերում Մխիթարյանը չի ընդգրկվել նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակում: Իտալական և բրիտանական մամուլը հեղեղված են Մխիթարյանի տրանսֆերի մասին տարաբնույթ լուրերով: Իտալական մամուլի հաղորդումների համաձայն` Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտեր»-ն ու Թուրինի «Յուվենթուս»-ը, իսկ բրիտանական մամուլում առավել հաճախակի են հրապարակումներն այն մասին, որ Մխիթարյանը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ` Դորտմունդի «Բորուսիա»:

Հայերեն English

Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 53-ի

Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀՖՖ նախագահի՝ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը