Մշակույթ

Խնկո-Ապոր գրադարանը արգասաբեր տարի է ունեցել

2 րոպեի ընթերցում

Խնկո-Ապոր գրադարանը արգասաբեր տարի է ունեցել
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում այս տարի ավանդական դարձած մի շարք հետաքրքիր միջոցառումներ են անցկացվել` «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ», «Ազգային գրադարանային շաբաթ», «Գիրք նվիրելու օր» և այլ:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հետ:

«Այս տարին բավականին հաջող էր, այցելուների պակաս բնավ չկար: Անդրադարձել ենք մանկագիրների հոբելյաններին, անցկացվել են տարբեր հանդիպումներ գրողների և երեխաների միջև, հեքիաթապատումներ»,-նշեց տնօրենը:

Նա կարևորեց նաև «Կարդում են համալսարանականները» խորագրով ծրագիրը, որի շրջանակում երեխաների համար հեքիաթներ են ընթերցել «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ և այլք:

Այս տարի գրադարանում առաջին անգամ կազմակերպվել է նաև ամառային դպրոց:

«Երեխաները օրվա մեծ մասը գրադարանում էին անցկացնում, բավականին հագեցած ու հետաքրքիր օր էր իրենց համար, մասնակցում էին տարբեր վարպետության դասերի, ստեղծագործական մրցույթների, այցելում մշակութային կենտրոններ և այլն»,-պատմեց Տոնոյանը:

Գրադարանում գործում են չինական և պարսկական անկյուններ: Ժամանակ առ ժամանակ այդ սրահներում անդրադառնում են այդ երկրների մշակույթին:

Գալիք տարին գրադարանի համար հոբելյանական է: Այն կտոնի իր 85-ամյակը: Այդ կապակցությամբ գեղեցիկ և հիշարժան միջոցառումներ կանցկացվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում