«Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նիստ է գումարել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը ներկայացրել է «Թվային Հայաստան» հիմնադրամի 2017 թ. գործունեության հաշվետվությունը: Զեկուցվել է 2017թ. գործունեության ծրագրով նախատեսված և իրականացված միջոցառումների մասին, որոնք ուղղված են եղել պետական կառավարման բոլոր ոլորտներում էլեկտրոնային համակարգերի զարգացմանը և թվային միջավայրի ձևավորմանը, այն է՝ պետական կառավարման ոլորտում առկա թվայնացման ռազմավարությունների գույքագրում, առկա ՏՀՏ ենթակառուցվածքների և էլեկտրոնային ծառայությունների զարգացման գործընթացներին աջակցություն, Թվային Օրակարգի մշակման գործընթացին մասնակցություն և այլն: Խորհուրդը քննարկել է կատարված աշխատանքները և ի գիտություն ընդունել հաշվետվությունը: Կառավարության ղեկավարը «Թվային Հայաստան»-ի գործադիր տնօրենի ուշադրությունը հրավիրել է հիմնադրամի գերակայությունների և չափելի արդյունքների հստակ ձևակերպման անհրաժեշտության վրա՝ համապատասխան հանձնարարական տալով նրան:

Նիստում ներկայացվել է նաև «Թվային Հայաստան»-ի 2018 թ. գործունեության ծրագիրը, որով հիմնադրամը նպատակադրվում է իրականացնել գերակա ծրագրեր և միջոցառումներ հետևյալ ուղղություններով՝ պետական կառավարման համակարգի թվային փոխակերպում, ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, ենթակառուցվածքների զարգացում, կիբերանվտանգություն, թվային հմտությունների զարգացում և մասնավոր հատվածի թվային փոխակերպում: Էդուարդ Ներսիսյանի խոսքով՝ ներկայացված քայլերը կնպաստեն թվային փոխակերպման գործընթացի արագ իրականացմանը և միջազգային ինդեքսներում Հայաստանի ցուցանիշների բարելավմանը: Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները քննարկվող փաստաթղթի վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարել է հետագա աշխատանքներում ներգրավել նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ բազմակողմանի քննարկում ապահովելու համար, լրամշակել փաստաթուղթը և վերջնական տարբերակը ներկայացնել կառավարություն:

Հայերեն Русский

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանն աշխարհի առաջնությունից մեծ սպասելիքներ ունի

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան