Սպորտ

«Ինտեր»-ը բանակցում է Մխիթարյանի հետ 

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը բանակցում է Մխիթարյանի հետ 

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի «Ինտեր»-ը բանակցություններ է վարում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է FC Inter News-ը: Պարբերականի տեղեկությունների համաձայն` Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով կտեղափոխվի Միլանի «Ինտեր»: Ակումբն արդեն բանակցել է Մխիթարյանի գործակալի` Մինո Ռայոլայի հետ:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 9 խաղերից միայն երեքին` խաղադաշտ դուրս գալով հանդիպման վերջին 20 րոպեներին: Մնացած խաղերում Մխիթարյանը չի ընդգրկվել նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակում: Իտալական և բրիտանական մամուլը հեղեղված է Մխիթարյանի տրանսֆերի մասին տարաբնույթ լուրերով: Իտալական մամուլի համաձայն` Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտեր»-ն ու Թուրինի «Յուվենթուս»-ը, իսկ բրիտանական մամուլում առավել հաճախակի են հրապարակումներն այն մասին, որ Մխիթարյանը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ` Դորտմունդի «Բորուսիա»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում