Սպորտ

Հուզիչ է ամենուր տեսնել հայկական դրոշը. Մխիթարյանի գրառումը երկարատև դադարից հետո

2 րոպեի ընթերցում

Հուզիչ է ամենուր տեսնել հայկական դրոշը. Մխիթարյանի գրառումը երկարատև դադարից հետո

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս է հայտնել, որ 2018թ. հաջող տարի կլինի Հայաստանի և երկրի ազգային հավաքականի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆուտբոլիստը երկարատև դադարից հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, որում իր ուրախությունն է հայտնել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ:

«Շատ հպարտ եմ հերթական անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ: Շնորհակալ եմ անկեղծ սիրո և աջակցության համար: Այնքան հուզիչ է, երբ տեսնում եմ հայկական դրոշն ամենուր, որտեղ լինում եմ: Հույս ունեմ, որ 2018թ. հաջող տարի կլինի մեր երկրի և ազգային հավաքականի համար»,- գրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայ կիսապաշտպանը:

Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում վերջին գրառումները կատարել էր նոյեմբերի 24-ին` նվիրված երեխաների միջազգային օրվան: Ֆուտբոլիստն արդեն շուրջ մեկ ամսից ավելի խաղային պրակտիկայի խնդիր ունի, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կորցրել է նրա նկատմամբ վստահությունը և համառորեն ֆուտբոլիստին չէր հայտավորում թիմի վերջին խաղերին: Մխիթարյանը դեկտեմբերի 22-ին մասնակցեց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «Բրիսթոլ Սիթի»-ի հետ կայացած հանդիպման վերջին 20 րոպեներին, որում «կարմիր սատանաներ»-ը պարտություն կրեցին 2-1 հաշվով:

Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքել է 190 միավոր: Նա այս կոչմանն արժանանում է 8-րդ անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում