Թատրոններում ավելացել է հանդիսատեսների թիվը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան թատերական ոլորտը 2017-ին աննախադեպ առաջընթաց է գրանցել: Երևանյան և մարզային թատրոններում բազմաթիվ նոր ներկայացումներ են բեմադրվել, կրկնապատկվել է թատերասերների հոսքը թատրոններ: Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Թատերական բնագավառում տարվա ընթացքում կարևորագույն նշանակումներ, վերադասավորումներ տեղի ունեցան: Արդյունքում շատ լավ ցուցանիշներ գրանցեցինք: Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը տարվա ընթացքում ունեցել է 11 000 հանդիսատես, ավելացել են նաև ֆինանսական ցուցանիշները նոր ռազմավարության միջոցով: Վեց ամսվա ընթացքում թատրոնում յոթ առաջնախաղ է իրականացվել»,-նշեց Ամիրյանը: Նա հավելեց, որ Գյումրու մշակութային սիրտը բաբախում է Աճեմյանի անվան թատրոնում: Անգամ Երևանից էլ շատերը մեկնում են Գյումրի ներկայացումներ դիտելու համար, գիշերում են այնտեղ և հաջորդ օրը այցելում են թանգարաններ:

Անդրադառնալով Օպերային թատրոնին` նա շեշտեց, որ տոմսերի վաճառքը կազմել է 102 403 000 դրամ, իսկ նախորդ տարի հավաքվել էր 55 747 000 դրամ: Այս տարի 45 տոկոսի հանդիսատեսի աճ է գրանցվել օպերային թատրոնում: Եթե նախկինում ձեռնտու էր դահլիճը հանձնել վարձակալության, ապա այժմ` ոչ, քանի որ ներկայացումների հանդեպ հետաքրքրությունը մեծ է, և դրանք արդարացնում են իրենց:

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին