Մշակույթ

Հայ և վրացի գրողներն ակտիվորեն համագործակցում են

1 րոպեի ընթերցում

Հայ և վրացի գրողներն ակտիվորեն համագործակցում են

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Վրաստանի գրողների միություններն ակտիվորեն համագործակցում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Սայաթ Նովային նվիրված «Վարդատոն»-ը անցկացվել է Վրաստանում վրացի գրողների հետ: Սա մեր երկու պետությունների տուրքն է մեծ գրողին, ինչպես նաև հայ և վրացի բարեկամության մեծ տոն»,-ասաց Գրողների միության նախագահը:

Վրաստանի գրողների միության հետ նաև ամեն տարի Գանձայում նշում են Վահան Տերյանի ծննդյան օրը: Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բացումով ևս նոր աշխատանքների սկիզբ դրվեց: «Հայ և վրացի գրողներով այնտեղ պլանավորում ենք հանդիպումներ, քննարկումներ: Այն լինելու է թանգարան-ինստիտուտ, հանդիպումների վայր, ինչպես եղել է Թումանյանի կենդանության օրոք»,-եզրափակեց Միլիտոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում