Մշակույթ

Գրողների միությունը միայն գրական-ստեղծագործական միություն չէ

1 րոպեի ընթերցում

Գրողների միությունը միայն գրական-ստեղծագործական միություն չէ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրողների միությունը զուտ գրական-ստեղծագործական միություն չէ, այն նաև քննարկում է գրողներին հետաքրքրող հասարակական և այլ խնդիրներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Գրողների միությունը զբաղվում է ոչ միայն դասական գրողների գործերով, այլ նաև ժամանակակից գրողների ստեղծագործությունների տարածման, քննարկման աշխատանքներով: Ստեղծագործությունների վերաբերյալ տեղի են ունենում բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, նշվում են հոբելյաններ»,-ասաց Միլիտոնյանը:

2017-ին Գրողների միությունը կազմակերպել է շուրջ 200 միջոցառում՝ շնորհանդեսներ, քննարկումներ, աշխատանքներ նախարարությունների և այլ կառույցների հետ: Կազմակերպվել է նաև 11 մրցանակաբաշխություն, որոնցից երկուսը՝ երիտասարդների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում