Քաղաքականություն

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Դատական օրենսգիրքը. «Ելք»-ը կրկին ընդմիջում վերցրեց

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Դատական օրենսգիրքը. «Ելք»-ը կրկին ընդմիջում վերցրեց

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Դատական օրենսգիրքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դատական օրենսգիրքն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցին կողմ քվեարկեց 64 պատգամավոր: «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները քվեարկությանը չմասնակցեցին:

Քվեարկված նախագիծը սահմանադրական օրենք էր, ուստի այն պետք է ընդունվեր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի ձայներով: Այսինքն, օրինագիծն ընդունելու համար անհրաժեշտ էր առնվազն 63 ձայն: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ որոշումն ընդունված է:

Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահը քվեարկության դրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որից հետո վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և հերթական անգամ 20 րոպե ընդմիջում վերցրեց:

ԱԺ նախագահը հայտարարեց 20 րոպե ընդմիջում: Մինչ այդ, «Ելք» խմբակցությունն արդեն 2 անգամ 20 րոպե ընդմիջում վերցրել էր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում