Հասարակական

Հայաստանում կսահմանվի օտարերկրյա հաշիվներից քաղաքացիների կենսաթոշակային միջոցների փոխանցման կարգը

1 րոպեի ընթերցում

 Հայաստանում կսահմանվի օտարերկրյա հաշիվներից քաղաքացիների կենսաթոշակային միջոցների փոխանցման կարգը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ճանաչվեց որպես լիազորված մարմին՝ արտասահմանում աշխատող ՀՀ քաղաքացիների դրամական միջոցների՝ արտասահմանյան ֆոնդերի կուտակային կենսաթոշակային հաշիվներից ՀՀ կենսաթոշակային համակարգի հաշիվներին փոխանցման կարգի սահմանման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Ըստ հիմնավորման, նախարարությունը լիազորված կլինի նաև որոշել մասնակիցների ռեեստրում անձին երրորդ խմբի հաշմանդամ ճանաչելու մասին մասնակիցների ռեգիստրում տեղեկատվություն տրամադրելու կարգը:

Հաստատվեց նաև ՀՀ առողջապահության նախարարությունը` որպես լիազոր մարմնի ճանաչման մասին որոշումը՝ ՀՀ կառավարության հաստատած ցանկում ընդգրկված հիվանդության վերաբերյալ եզրակացության մասին մասնակիցների ռեեստրում տեղեկատվություն տրամադրելու կարգը: Որոշման համաձայն` լիազոր մարմինները պետք է սահմանեն մասնակիցների ռեգիստրին տեղեկատվություն տրամադրելու կարգը երեք ամսվա ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում