Բյուրականի աստղադիտարանի համար այս տարին եղել է գիտական հաջողությունների տարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուրականի աստղադիտարանի համար 2017-ը եղել է բովանդակալից և իրադարձություններով լի տարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում Բյուրականի աստղադիտարանի աշխատանքներն ամփոփեց տնօրեն Արեգ Միքայելյանը:

«Ինչպես վերջին մի քանի տարիներին, այնպես էլ այս տարի եղել են տիեզերական անկայուն երևույթների ուսումնասիրություններ: Դրանց արդյունքում հայտնաբերվել են ակտիվ գալակտիկաներ, ռադիոաղբյուրներ: Մեր երկու մեծ դիտակները ևս աշխատել են կանոնավոր կերպով: Տեղի են ունեցել նաև կառուցվածքային փոփոխություններ՝ կազմավորվել են երիտասարդական խորհուրդը և գիտահետազոտական բաժինները»,-նշեց աստղադիտարանի տնօրենը:

Միքայելյանի խոսքով՝ աստղադիտարանում սկսել են մշակել նաև նոր ուղղություններ՝ աստղաքիմիայի և աստղակենսաբանության: Ստեղծվել են պատմամշակութային աստղագիտության, ինչպես նաև աստղաինֆորմատիկայի բաժիններ: Աստղաինֆորմատիկայի բաժնում ներառված է նաև թվայնացման և վիրտուալ աստղադիտարանի նախագիծը:

«Այս տարի շատ ակտիվ ենք աշխատել: Եղել են ռեկորդային թվով սեմինարներ, աշխատանքային խորհրդակցություններ, միջազգային համագործակցության շրջանակում 53 գործուղումներ արտասահմանյան երկրներ: Առաջին անգամ անցկացրել ենք աստղավիճակագրության և ծրագրային ապահովման դասընթացներ՝ խորացնելու աստղագետների գիտելիքները: Անցկացրել ենք մի քանի գիտաժողովներ, կոնֆերանս, տիեզերագնացության դպրոց»,-ասաց Միքայելյանը:

Նա կարևորեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաֆինանսավորվող կոնֆերանսի անցկացումը ՀՀ ԳԱԱ-ում: Դրանում շեշտը դրվել էր Հայաստանի աստղագիտական ժառանգության վրա: «Մենք ուրախ ենք, որ ոչ միայն հայ աստղագետները, այլ նաև օտարերկրացիները հետաքրքրված են Հայաստանի աստղագիտական ժառանգությամբ»-նշեց Միքայելյանը:

«National Geographic TV»-ի կողմից նկարահանվել է Բյուրականի աստղադիտարանի 70-ամյակին նվիրված ֆիլմ, որը կցուցադրվի մոտ ժամանակներս:

Հայերեն

Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ

Մադյարը դեմ է արտահայտվել Հունգարիայում Ուկրաինայի համար նավթի պահեստարանի կառուցմանը

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը

G7-ի արտգործնախարարները հութիներին կոչ են արել դադարեցնել հարձակումները

Թուրքիայի ԱԳ նախարարը մասնակցել է MIKTA-ի երկրների արտգործնախարարների 30-րդ հանդիպմանը

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն