Պաղեստինի առաջնորդը մոտ ժամանակներս կայցելի ՌԴ
1 րոպեի ընթերցում
![Պաղեստինի առաջնորդը մոտ ժամանակներս կայցելի ՌԴ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/916742.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հնարավոր է մոտ ժամանակներս այցելի Ռուսաստան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Պաղեստինի նախագահի խորհրդական Նաբիլ Շաաթը:
«Այո, նա կայցելի»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: «Նախագահը Ռուսաստանում եղել է մի քանի անգամ, և նա կայցելի: Նա ինձ ՌԴ է ուղարկել իր այցից առաջ»,- ասել է Աբբասի խորհրդականը: