ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 15-ին հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալ Ինես Լիբիենա-Էգներեի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-լատվիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը, փոխայցերի ակտիվացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ նշելով, որ 100 տարի անց եւս Թուրքիայի իշխանությունը շարունակում է վարել ապակառուցողական ու ժխտողական քաղաքականություն, շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչն անթույլատրելի է: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ ժողովրդավարական արժեքներ կրող եւ ԵՄ անդամ Լատվիան առաջիկայում կճանաչի ու կդատապարտի Հայոց ցեղասպանությունը:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ՝ պարոն Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է հուսալի կամուրջ դառնալ ԵԱՏՄ եւ ԵՄ անդամ երկրների միջեւ: Նա հույս է հայտնել, որ Լատվիայի խորհրդարանը հնարավորինս արագ կվավերացնի փաստաթուղթը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին՝ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը եւ կողծ քարոզչությանը: «Կան երկրներ, որոնք ընկնում են Ադրբեջանի կեղծ քարոզչության ծուղակը, դրանց թվում է նաեւ Լատվիան: Լատվիայի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ անում են հայտարարություններ, որոնք չեն բխում խնդրի խաղաղ կարգավորումից: Կոչ եմ անում չտրվել ադրբեջանական կեղծ հակաքարոզչությանը եւ չընկնել նրանց ծուղակն ու արցախյան հիմնահարցում չանել հայտարարություններ, որոնք հակասում են Մինսկի խմբի եւ ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշումներին»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալ Ինես Լիբիենա-Էգներեն նշել է, որ Արցախի հարցում սատարում են Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու սկզբունքներին:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը