Apple-ն արգելել Է բարելավել իր ամենաթանկ համակարգիչը
1 րոպեի ընթերցում
![Apple-ն արգելել Է բարելավել իր ամենաթանկ համակարգիչը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/916279.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան օգտատերերին արգել Է ինքնուրույն փոխել iMac Pro համակարգչի գործառական հիշողությունը: Այժմ դա հնարավոր Է սոսկ հեղինակազորված սպասարկման կենտրոնում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Ubergizmo-ն:
27-դյույմանոց Էկրանով սովորական iMac-երի կորպուսում կա հատուկ բացվածք, որը բացելով՝ կարելի Է տեղակայել օպերատիվ հիշողության մոդուլներ: Apple-ի նոր համակարգչում նման անցք չկա, եւ օպերատիվ հիշող սարքի փոխումը հնարավոր Է սոսկ մոնոբլոկը լրիվ քանդելու դեպքում: Բաղադրամասն ինքնուրույն փոխել փորձելու դեպքում օգտատերը կորցնում Է երաշխիքը:
iMac Pro-ի վաճառքները մեկնարկել են դեկտեմբերի 14-ին: Համակարգիչը դարձել Է Apple-ի ամենաթանկ մոնոբլոկը: Սկզբնական լրակազմում՝ Intel Xeon W ութմիջուկանի պրոցեսորով, 32 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ եւ Radeon Pro Vega 56 տեսաքարտով, դրա արժեքը կազմում Է 380 հազար ռուբլի: