Մշակույթ

Գրողների միության համար անցնող տարին բուռն ստեղծագործական տարի է եղել

1 րոպեի ընթերցում

Գրողների միության համար անցնող տարին բուռն ստեղծագործական տարի է եղել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրողների միության համար այս տարին բուռն տարի է եղել: Այն դրսևորվել է անհատների ստեղծագործական, միության աշխատանքների, միջազգային կապերի հաստատման առումով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը տարին այսպես բնորոշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Այս տարի ամենակարևոր միջոցառումներից մեկը սփյուռքահայ օտարագիր և հայագիր գրողների համաժողովն էր Հայաստանում: Մասնակիցների շրջանակը լայն էր՝ 17 երկրից 45 հայ գրողներ: Տարբեր ձևաչափի հանդիպումներով ներկայացվեցին ներկայիս սփյուռքահայ գրականության իրավիճակը, Հայաստանի և սփյուռքի գրական կապերը»,-ասաց Միլիտոնյանը:

ՀԳՄ նախագահը կարևորեց նաև թարգմանական գրականության վերաբերյալ լիանիստի (պլենում) կայացումը: Դրանում քննարկվել են թարգմանական մի շարք խնդիրներ՝ ինչ թարգմանել և ինչպես: Կարևորվել են նաև հայերենից այլ լեզուներ թարգմանությունները:

Գրողների միության նախագահը մեծապես կարևորեց գիրքը, գրականությունն ավելի շատ քարոզելու, արժևորելու անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում