Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուներին

3 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուներին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական և շրջանային կոմիտեների պատասխանատուներին՝ քննարկելուգյուղատնտեսության զարգացման հայեցակարգի հետ կապված որոշ հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հարությունյանը նշել է, որ մշակվողհայեցակարգի նպատակն է կանոնակարգել գյուղատնտեսության զարգացմաննուղղված պետական քաղաքականությունը: «Արդեն բավականին ժամանակ է, ինչիրականացնում ենք քննարկումներ հայեցակարգի մշակման ուղղությամբ, ևառաջիկայում այն ընդունելուց հետո սկսելու ենք կիրարկման փուլը՝համապատասխան ծրագրերի և ուղեցույցների հիման վրա: Մենք ցանկանում ենքհայեցակարգն ընդունելուց առաջ աշխատանքային տարբեր հանդիպումների ևհանրային քննարկումների միջոցով առավելագույնս ընդգրկել լավագույնառաջարկությունները, քանի որ այն դառնալու է առաջիկա տարիներին ոլորտումիրականացվելիք պետական քաղաքականության հիմնական փաստաթուղթը»,-ասել է Ա. Հարությունյանը:

Պետնախարարն, ըստ ճյուղերի, ներկաների ուշադրությանն է ներկայացրելհայեցակարգի նախագծի հիմնական սկզբունքները՝ ընդգծելով, որ պետականաջակցություն հետայսու ցուցաբերվելու է այն քաղաքացիներին, ովքեր հետևելու եննախանշված չափորոշիչներին: Ելույթով հանդես է եկել նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը,ով, մասնավորապես, անդրադարձել է անասնապահության կանոնակարգմանուղղությամբ առաջիկայում իրականացվելիք փորձարարական ծրագրերին, ինչպեսնաև ոլորտը կարգավորելու համար նախատեսվող օրենսդրական խստացումներին: Շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ընդունելության ևգյուղատնտեսության զարգացման հայեցակարգի նախագծի հիմնական դրույթներըմանրամասն ներկայացնելու համար՝ Դաշնակցության Արցախի կենտրոնականկոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշել է, որ կուսակցությունը թեմայիշուրջ քննարկումներ է անցկացրել: Արդյունքում, հավաքագրված առաջարկներիփաթեթը փոխանցվեց պետնախարարին: Այնուհետև հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցելպետնախարարին ուղղել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչպատասխաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում