Սպորտ

Մոուրինյոն՝ Մխիթարյանի բացակայության մասին 

1 րոպեի ընթերցում

Մոուրինյոն՝ Մխիթարյանի բացակայության մասին 

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին:

«Պահեստայինների շարքում ես կարող եմ ունենալ միայն 6 ֆուտբոլիստ: Եվ փորձում եմ հավասարակշռությունը պահել: Բլինդը և Յանգը գործում են եզրերում, Էրերան` կիսապաշտպանությունում, իսկ Իբրահիմովիչը` հարձակման գծում, Ռեշֆորդն աշխատում է երկրորդ հարձակվողի գործում: Մխիթարյանին թիմում ընդգրկելու համար պետք է նրանցից մեկին չընդգրկեմ: Բայց նրանք ավելի արժանի են, նրանք վաստակել են այդ իրավունքը»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բոռնմութ»-ի հետ խաղից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պորտուգալացի մասնագետը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 8 խաղերից միայն 1-ում է եղել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում