Սպորտ

Մխիթարյանը հանդիպում է ունեցել Մոուրինյուի հետ

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը հանդիպում է ունեցել Մոուրինյուի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպում է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով TransferMarketWeb-ը, հանդիպմանը քննարկվել են 28-ամյա ֆուտբոլիստի ապագայի հարցը: Զրույցի մանրամասները դեռևս հայտնի չեն:

Հայտնի է, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտեր»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-ն:

Sport Mediaset-ըշն ավելի վաղ հաղորդել էր, որ Միլանի «Ինտեր»-ը հետևում է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին և հույս ունի նրան ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Արդեն 7-րդ խաղն է, ինչ Հայաստանի հավաքականի ավագը չի հայտավորվում թիմի կազմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում