Ասիական զարգացման բանկը բյուջետային աջակցության վարկ կտրամադրի Հայաստանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին 40 միլիոն դոլարի բյուջետային աջակցության վարկ կտրամադրի հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների բարելավման ծրագրերի իրականացման համար: Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասինհարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշեց, որ վարկի ստացումը հնարավորություն կընձեռի 2018 թ. ունենալ ֆինանսական կայունության ապահովում, քանի որ այդ միջոցներն արդեն իսկ ներառված են ՀՀ 2018 թ. պետական բյուջեի ծրագրում: «Բյուջետային աջակցության վարկերի երկրորդ կարևոր շեշտադրումն այն է, որ վարկի տրամադրումից առաջ վարկատու կազմակերպությունը կառավարության հետ իրականացնում է բարեփոխումների միջոցառումների ծրագիր, որից հետո վարկային համաձայնագիրը ստորագրվում է և ընթացք է ստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ վարկային համաձայնագրի ստորագրմանը նախորդած բարեփոխումներն ուղղված են եղել հանրային արդյունավետությանը և ֆինանսական շուկաների բարելավմանը, ինչի արդյունքում ակնկալվում է, որ պետական պարտքի ֆիսկալ ռիսկերի կառավարումը հզորացված կլինի, արժեթղթերի և դրամավարկային շուկայի ենթակառուցվածքներն՝ ավելի խորացված: Եվ, ուրեմն, հնարավոր կլինի ունենալ մասնավոր ներդրողների կողմից ընդլայնված ներդրումային բազա:

Փոխնախարարը հստակեցրեց, որ բյուջետային աջակցության վարկերն ավելի լավ պայմաններ են ունենում, քան մասնավոր վարկերը: «Այս վարկի գումարը 40 միլիոն ԱՄՆ դոլար է: Այն տրամադրվում է 15 տարի ժամկետով, որից երեք տարին արտոնյալ է: Վճարումները իրականացվելու են 24 հավասար մասերով՝ 2024-2032 թթ.»,- պարզաբանեց Հայրապետյանը:

Փոխնախարարը նաև հայտնեց, որ վարկը ներգրավվելու է 2017 թ. ընթացքում:

Հայերեն English

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար