Ինովացիա

Մինչև երկու անգամ շատ րոպեներ ու ինտերնետ. նոր հեղափոխական առաջարկ Ucom-ից

3 րոպեի ընթերցում

Մինչև երկու անգամ շատ րոպեներ ու ինտերնետ. նոր հեղափոխական առաջարկ Ucom-ից

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերությունը ֆիքսված ծառայության իր նոր և առկա բաժանորդներին Ամանորի նվեր է մատուցում` մեկնարկելով «Յուքոմիացում» (#ucomմիացում) արշավը: Լրագրողների հետ ճեպազրույցում ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը առաջարկը որակեց որպես հեղափոխական` նշելով, որ այն տրամադրում է ստանդարտ ներառումներից երկու անգամ շատ ծավալ: «Մեր բոլոր բաժանորդները, ովքեր մինչ այսօր օգտվում էին ցանկացած տիպի ֆիքսված ծառայություններից` հեռուստատեսության, ինտերնետի, կարող են միանալ շարժական հեռախոսակապի «Ունիվերսալ» ծառայությանը և ստանալ մինչև 2 անգամ շատ րոպեներ և ինտերնետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հայկ Եսայանը: Նա հավելեց, որ այս առաջարկով իրենք տալիս են անսահմանափակ շփման հնարավորություն իրենց բաժանորդներին:

Առաջարկի շրջանակում բաժանորդները «Ունիվերսալ» ծառայությունը կօգտագործեն 4 ամիս առանց ամսավճարի: Բացի այդ` «Ունիվերսալ» ծառայությունից նույն բացառիկ պայմաններով կարող են օգտվել առկա և նոր բաժանորդների 4 մտերիմները` ներկայացնելով առաջարկից օգտվելու հնարավորություն տվող կտրոններ: «Մեր ֆիքսված ծառայությունների օգտատերերը կարող են ևս 4 հոգու տրամադրել կտրոններ, որոնց միջոցով մեր ցանկացած մասնաճյուղից նրանք կրկնակի ներառումներով «Ունիվերսալ» փաթեթների հնարավորություն կունենան»,-հավելեց «Յուքոմ»-ի գլխավոր տնօրենը:

Օրինակ, առաջարկի շրջանակներում «Ունիվերսալ» 5500 սակագնային պլանի բաժանորդներն ամսական կստանան 1500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա և Ռուսաստան զանգելու համար, 10 ԳԲ շարժական ինտերնետ և դեպի տեղական բոլոր ցանցեր և Արցախ 1500 կարճ հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն, այսինքն` ստանդարտ ներառումներից երկու անգամ ավելի շատ ծավալ:

Փաթեթում ընդգրկված բոլոր 5 բաժանորդները կարող են ակտիվացնել MediaRoom հավելվածը և դիտել 55 ալիք շարժական TV-ով` առանց որևէ վճարի: Առաջարկը գործում է U!TV, U!Net, TriplePlay ֆիքսված ծառայությունների ներկայիս և նոր բաժանորդների համար «Ունիվերսալ» ծառայությանը 2 տարի բաժանորդագրվելու դեպքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում