Տարածաշրջանային

Էրդողանը Երուսաղեմի կարգավիճակի հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի և Հռոմի պապի հետ

1 րոպեի ընթերցում

 Էրդողանը Երուսաղեմի կարգավիճակի հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի և Հռոմի պապի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Պուտինի հետ հեռախոսազրույցում Էրդողանն ընդգծել է, որ Թրամփի որոշումը բացասաբար կազդի տարածաշրջանի խաղաղության և կայունության վրա:

Թուրքիայի նախագահը Հռոմի Ֆրանցիսկոս պապին շնորհակալություն է հայտնել Երուսաղեմի կարգավիճակն անփոփոխ թողնելու մասին հայտարարության համար: Նա ևս մեկ անգամ ընդգծել է քաղաքի կարգավիճակի փոփոխությանն ուղղված ցանկացած նախաձեռնությունից հեռու մնալու անհրաժեշտությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ պաշտոնապես ընդունում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս փաստի առնչությամբ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ:

Այս հայտարարությանը պաշտոնական Անկարան խիստ արձագանք է տվել: Թուրքիայի ԱԳՆ-ից որոշումն «անպատասխանատու» են որակել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում