Forbes-ը հրապարակել Է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը, որն ավելի շատ հայտնի Է որպես Դիդի, Forbes հանդեսի վարկածի համաձայն, գլխավորել Է 2017 թվականին աշխարհում ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակությունը նշում Է, որ երգիչը 2017 թվականին վաստակել Է 130 մլն դոլար: Ընթացիկ տարին նրա համար ամենաշահութաբերն Է դարձել նրա ողջ կարիերայի ընթացքում՝ կապված նորաձեւ հագուստի արտադրությամբ զբաղվող Sean John ընկերության բաժնետոմսերի մի մասի վաճառքի հետ: Այդ գործարքի արդյունքում, ինչպես գրում Է Forbes-ը, արտիստն ստացել Է մոտավորապես 70 մլն դոլար:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, որի եկամուտը 2017 թվականին կազմել Է 105 մլն դոլար: Հրատարակությունը նշում Է, որ այդ գումարի մեծ մասն արտիստուհուն բերել Է յոթերորդ համերգային շրջագայությունը՝ հաջակցություն Lemonade ալբոմի:

Տարվա ամենաբարձր վարձատրվող երաժիշտների եռյակը եզրափակել Է կանադացի ռեփեր Դրեյքը: 2017 թվականի ընթացքում երգիչը վաստակել Է շուրջ 92 մլն դոլար, այդ թվում՝ համերգային շրջագայության շնորհիվ՝ հաջակցություն Views ստուդիական ալբոմի:

Վարկանիշի տասնյակում տեղ են գտել նաեւ եթովպական ծագմամբ կանադացի կատարող Էյբել Թեսֆայեն, որն ավելի հայտնի Է որպես The Weeknd (92 մլն դոլար), Coldplay բրիտանական խումբը (84 մլն դոլար), կանադացի երգիչ Ջասթին Բիբերը (83,5 մլն դոլար), երաժիշտ Բրյուս Սփրինգսթինը (75 մլն դոլար), բրիտանացի երգչուհի Ադելը (69 մլն դոլար) եւ Metallica-ն՝ (66,5 մլն դոլար):

Վարկանիշը կազմելիս հրատարակությունն օգտագործել Է 2016 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2017 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակաշրջանի տվյալները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ