Սպորտ

Մխիթարյանը հնարավոր է տեղափոխվի Միլանի «Ինտեր». ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը հնարավոր է տեղափոխվի Միլանի «Ինտեր». ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է տեղափոխվի Միլանի «Ինտեր»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում են իտալական զանգվածային լրատվամիջոցները:

Մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է «Ինտեր»-ի պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիույի ծառայություններով և պատրաստ է նրա փոխարեն առաջարկել Խուան Մատային:

Իր հերթին, ըստ ԶԼՄ-ների, «Ինտեր»-ը հետաքրքրված է ոչ թե իսպանացի կիսապաշտպանի, այլ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում