Տարածաշրջանային

Էրդողանը հորդորել է Թրամփին հրաժարվել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտքից

2 րոպեի ընթերցում

Էրդողանը հորդորել է Թրամփին հրաժարվել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտքից

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, որ եթե ԱՄՆ-ն ճանաչի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, ապա դա կարող է պատճառ դառնալ թուրք-իսրայելական հարաբերությունների խզման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

«Երուսաղեմը մուսուլմանների համար կարմիր գիծ է: Այս ամենը կարող է հանգեցնել Իսրայելի հետ մեր հարաբերությունների դադարեցմանը: Այստեղից ևս մեկ անգամ հորդորում ենք ԱՄՆ-ին զերծ մնալ նման քայլի գնալուց: Դուք չեք կարող նման բան անել: Նման քայլի պարագայում մենք 5-10 օրվա ընթացքում Ստամբուլում կհրավիրենք Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողով, որի ժամանակ շարժման մեջ կդնենք ողջ իսլամական աշխարհը»,- հայտարարել է Էրդողանը:

Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին նախատեսված ելույթում Երուսաղեմ քաղաքն ամենայն հավանականությամբ կհայտարարի որպես Իսրայելի մայրաքաղաք։

Սպիտակ տան երկու պաշտոնյաներ ասել են, որ Թրամփն այս որոշմանն է հանգել անցած երկուշաբթի օրը ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպումից հետո։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում