Apple-ը նոր սխալ Է թույլ տվել՝ փորձելով շտկել վտանգավոր խոցելիությունը
1 րոպեի ընթերցում
![Apple-ը նոր սխալ Է թույլ տվել՝ փորձելով շտկել վտանգավոր խոցելիությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/914577.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի համակարգիչների օգտատերերը նոր սխալ են հայտնաբերել, որը հայտնվել Է այն բանից հետո, երբ ընկերությունը շտկել Է սուպերօգտատիրոջ իրավունքներն ստանալու հետ կապված վտանգավոր խոցելիությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Guardian-ը:
Նշվում Է, որ նորացումը դուրս գալուց հետո macOS High Sierra-ով հակարգիչների տերերից ոմանք չեն կարողանում մուտք գործել այն ֆայլերը, որոնք գտնվում են հեռավոր սերվերում:
Apple-ում ընդունել են խնդրի առկայությունը եւ թողարկել են դրա շտկման հրահանգ: Սակայն դրա համար անհրաժեշտ Է օգտվել «Տերմինալից», ինչի հետ կարող են խնդիրներ ծագել որոշ օգտատերերի մոտ:
Նոյեմբերի 29-ին մշակող Լեմի Օրհան Էրգինը խոցելիություն Էր հայտնաբերել macOS High Sierra գործառական հաակարգում: Դրա միջոցով կարելի Է ստանալ սուպերօգտատիրոջ իրավունքները՝ առանց նշանաբառ մտցնելու անհրաժեշտության: Մեկ օր անց Apple-ը շտկել Է սխալը: