Սպորտ

Մխիթարյանը նախատեսվածից ավելի մարզումներ է անցկացնում

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը նախատեսվածից ավելի մարզումներ է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախատեսվածից ավելի՝ լրացուցիչ մարզումներ է անցկացնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Manchester Evening News-ը:

«28-ամյա կիսապաշտպանը հավելյալ աշխատում է մարզասրահում՝ թիմում իր տեղը վերադարձնելու համար: Մխիթարյանը հավելյալ ժամեր է անցկացնում մարզասրահում՝ Կարինգտոն մարզաբայից հեռու»,- գրել է կայքը:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 4 խաղերից 3-ին չի հայտավորվել, իսկ մեկում դուրս է եկել փոխարինման՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 20 րոպե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում