Սպորտ

«Արսենալ»-ը կորուստներով է մոտենում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ խաղին 

1 րոպեի ընթերցում

«Արսենալ»-ը կորուստներով է մոտենում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ խաղին 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը կորուստներով է մոտենում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախորդ տուրում վնասվածք է ստացել «զինագործների» հարձակվող Ալեքսանդր Լյակազետը: Վերջինս աճուկի վնասվածք է ստացել:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: 14 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 32 միավորով երկրորդ տեղում է: «Արսենալ»-ն ունի 28 միավոր և 4-րդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթի»-ին, որն ունի 40 միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում