Չինաստանը 2020 թվականին կինոյի խոշորագույն շուկան կդառնա ավելի քան 10 մլրդ դոլար դրամամուտքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը 2020 թվականին կդառնա աշխարհում կինոինդուստրիայի խոշորագույն շուկան եւ կինոարտադրության նոր միջազգային կենտրոն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կանխատեսմամբ նոյեմբերի 27-ին հանդես Է եկել ՉԺՀ-ի մամուլի, հրատարակչությունների, ռադիոյի, կինոյի եւ հեռուստատեսության գործերի գլխավոր պետական վարչության փոխղեկավար Չժան Հունսենը՝ Հանչժոու քաղաքում ելույթ ունենալով երիտասարդական կինոյի սեմինարում:

Նրա խոսքով, 2020 թվականին Չինաստանում կգործեն շուրջ 60 հազար կինոթատրոններ, կինոինդուստրիայի արտադրության տարեկան ծավալը կկազմի մոտավորապես 800 կինոնկար, իսկ դրամարկղային մուտքերը կարող են հասնել 70 մլրդ յուանի (ավելի քան 10 մլրդ դոլար):

2020 թվականին չինական կինոշուկան խոշորագույնը կդառնա աշխարհում»,-ասել Է պաշտոնյան՝ ընդգծելով մրցունակությունը բարձրացնելու եւ միջազգային շուկայում չինական կինոյի ազդեցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

ՉԺՀ-ի մամուլի, հրատարակչությունների, ռադիոյի, կինոյի եւ հեռուստատեսության գործերի գլխավոր պետական վարչության՝ օրերս հրապարակված զեկույցում տեղեկացվել Էր, որ 2017 թվականի սկզբից ամբողջ երկրի կինոթատրոններում տոմսերի վաճառքների ծավալն առաջին անգամ գերազանցել Է 50 մլրդ յուրանի (7,6 մլրդ դոլար) նշագիծը: Չինաստանում, ըստ պաշտոնական տվյալների, գործում Է ավելի քան 40 հազար կինոթատրոն: Այդ ցուցանիշով ՉԺՀ-ն առաջին տեղն Է զբաղեցնում աշխարհում, երկրորդ տեղում ԱՄՆ-ն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին