Չինաստանը 2020 թվականին կինոյի խոշորագույն շուկան կդառնա ավելի քան 10 մլրդ դոլար դրամամուտքով
2 րոպեի ընթերցում

Նրա խոսքով, 2020 թվականին Չինաստանում կգործեն շուրջ 60 հազար կինոթատրոններ, կինոինդուստրիայի արտադրության տարեկան ծավալը կկազմի մոտավորապես 800 կինոնկար, իսկ դրամարկղային մուտքերը կարող են հասնել 70 մլրդ յուանի (ավելի քան 10 մլրդ դոլար):
2020 թվականին չինական կինոշուկան խոշորագույնը կդառնա աշխարհում»,-ասել Է պաշտոնյան՝ ընդգծելով մրցունակությունը բարձրացնելու եւ միջազգային շուկայում չինական կինոյի ազդեցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:
ՉԺՀ-ի մամուլի, հրատարակչությունների, ռադիոյի, կինոյի եւ հեռուստատեսության գործերի գլխավոր պետական վարչության՝ օրերս հրապարակված զեկույցում տեղեկացվել Էր, որ 2017 թվականի սկզբից ամբողջ երկրի կինոթատրոններում տոմսերի վաճառքների ծավալն առաջին անգամ գերազանցել Է 50 մլրդ յուրանի (7,6 մլրդ դոլար) նշագիծը: Չինաստանում, ըստ պաշտոնական տվյալների, գործում Է ավելի քան 40 հազար կինոթատրոն: Այդ ցուցանիշով ՉԺՀ-ն առաջին տեղն Է զբաղեցնում աշխարհում, երկրորդ տեղում ԱՄՆ-ն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: