Ինովացիա

Հրապարակվել Է 2017 թվականի լավագույն սմարթֆոնների վարկանիշը

1 րոպեի ընթերցում

Հրապարակվել Է 2017 թվականի լավագույն սմարթֆոնների վարկանիշը
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: TechRadar հրատարակությունը կազմել Է 2017 թվականին շուկայում հայտնված սմարթֆոնների վարկանիշը: Գաջեթների թոփ-15-ը հրապարակված Է հանդեսի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջին եւ երկրորդ տեղերն զբաղեցրել են Samsung հարավկորեական կորպորացիայի նորույթները՝ Galaxy S8-ը եւ Galaxy S8 Plus-ը: Փորձագետները գնահատել են գաջեթների խցիկների բարձր որակը, արագագործությունը եւ դիզայնը: Եռյակում տեղ Է գտել նաեւ Google Pixel 2 սարքը՝ «շուկայի լավագույն խցիկի եւ առաջնակարգ դիսփլեյի» համար:

Apple ընկերության արտադրանքը սենսացիոն կերպով տեղ չի գտել առաջատարների ցուցակում: Չորրորդ հորիզոնականն զբաղեցրած iPhone X-ը լրագրողները քննադատել են «աներեւակայելի թանկության» համար՝ պատշաճը մատուցելով սմարթֆոնի «հիանալի Էկրանին եւ հզոր միջուկին»:

iPhone 8 Plus-ը զբաղեցրել Է վարկանիշի միայն իններորդ տեղը, որում փորձագետները նշել են «անլար լիցքավորումը, հզոր մարտկոցը, հնացած դիզայնը եւ թանկությունը»: Վարկանիշում տեղ են գտել նաեւ Huawei Mate 10 Pro-ն, Samsung Galaxy Note 8-ը, LG V30-ը, LG G6-ը, OnePlus 5T-ը, Google Pixel 2 XL-ը, Sony Xperia XZ Premium-ը, HTC U11-ը, iPhone 8-ը, Honor 9-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում