Միջազգային

Ռուբեն Սաֆրաստյանը կարեւոր է համարում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի անցկացումը խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում

3 րոպեի ընթերցում

Ռուբեն Սաֆրաստյանը կարեւոր է համարում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի անցկացումը խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ պետք է սպասել Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին, քանի որ դրա անցկացումը, ըստ թուրքագետի, կարեւոր քայլ է:

«Նախապատրաստվում է կոնգրես, որին պետք է մասնակցեն բոլոր այն ուժերը, որոնք շահագրգռված են, որ Սիրիան պահպանվի՝ որպես ամբողջական պետություն։ Եթե հաջողվի այս կոնգրեսն իրականացնել, իսկ դա նախատեսված է դեկտեմբերին, ապա դրանից հետո խաղաղ կարգավորման գործընթացը շատ արագ առաջ կընթանա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց թուրքագետը:

Նրա խոսքով՝ Սիրիայում այժմ սկսվել է հետպատերազմյան փուլ։ Թուրքագետը նշեց, որ չնայած դեռեւս վաղ է կանխատեսումներ անել այդ խաղաղ կարգավորման գործընթացի՝ հաջողությամբ ավարտվելու վերաբերյալ, սակայն ամեն դեպքում հույսեր կան:

«Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը կարողանում են հաջողությամբ իրենց ջանքերը համատեղել Սիրիայում, ինչի շնորհիվ, Սիրիայի տարածքը գրեթե ազատագրվել է «Իսլամական պետությունից»։ Խաղաղ գործընթացը պետք է տեղի ունենա ոչ թե այս 3 երկրների ձևաչափով, այլ ՄԱԿ-ի անմիջական ղեկավարության ներքո»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Դրական գործոններին զուգահեռ նա խոսեց նաեւ բացասական գործոններից, որոնք, ըստ թուրքագետի, հնարավոր չէ շրջանցել։ Նրա դիտարկմամբ՝ սիրիական կոնֆլիկտում ներգրավված տարբեր ուժեր ունեն իրենց շահերը:

«Թուրքիան, ներգրավվելով սիրիական հակամարտությանը, իր առջեւ երկու խնդիր էր դրել՝ տապալել Ասադի կառավարությունը եւ թույլ չտալ քրդական ուժերին՝ ակտիվանալ Սիրիայում։ Աստանայի գործընթացի ժամանակ Թուրքիան ցույց տվեց, որ Ասադի տապալման խնդիրը հետաձգել է։ Հիմա Թուրքիան կենտրոնանում է քրդական խնդրի վրա եւ պահանջում, որ քրդական տարածքները կառավարող քաղաքական ուժը, որն ըստ նրանց՝ կապված է PKK-ի հետ, չմասնակցի ազգային ուժերի երկխոսության կոնգրեսին։ Սա, իհարկե, լուրջ պահանջ է, եւ եթե Թուրքիան չհամաձայնի այս ձևաչափին, ապա կնշանակի, որ նրա տիրապետության տակ գտնվող ընդդիմադիր ուժերը նույնպես չեն մասնակցի այդ կոնգրեսին»,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ սիրիական այս բարդ գործընթացն ունի համամոլորակային նշանակություն, քանի որ դրանում ներգրավված են բազմաթիվ ուժեր: Նա անհիմն համարեց այս եւ Արցախի գործընթացի միջեւ անցկացվող համեմատությունները:

«Ռուսաստանը, լինելով միջնորդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ուղղակի ապահովում է հարթակ բանակցային գործընթացի համար։ Երկրորդ՝ Ռուսաստանի շահերից ընդհանրապես չի բխում, որ նա որեւէ զիջումների գնա Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում։ Ռուսաստանը որեւէ քայլի չի գնա, որը կվնասի Հայաստանի շահերն ու կասկածի տակ կդնի հայ-ռուսական հարաբերությունները»,-ընդգծեց թուրքագետը։

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Մերձավոր Արևելք

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Մերձավոր Արևելք

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

Մերձավոր Արևելք

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Մերձավոր Արևելք

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Մերձավոր Արևելք

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում