Սիրիայում մեկ օրում ստորագրվել է զինադադարին միանալու երկու համաձայնագիր
1 րոպեի ընթերցում
![Սիրիայում մեկ օրում ստորագրվել է զինադադարին միանալու երկու համաձայնագիր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/11/912923.jpg)
ՄՈՍԿՎԱ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հալեպ նահանգի Մարդագենե և Ջաարա բնակավայրերում հրադադարի ռեժիմին միանալու մասին երկու համաձայնագիր է ստորագրվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարած և զինադադարի պահպանման ռեժիմին միացած զինված կազմավորումների թիվը հասնում է 234-ի: