Սպորտ

«Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում 

1 րոպեի ընթերցում

«Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում 

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող «Միկի` հայ հերոսը» ֆիլմը, որը նկարահանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի MUTV-ն, արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` MUTV ներկայացուցիչները մի քանի ամիս շարունակ Հայաստանում և Անգլիայում նկարահանել են Մխիթարյանի մասին ֆիլմը: Հայաստանի ազգային թիմի ավագի մասին պատմող ժապավենում Մխիթարյանի անցած ուղու` բակից մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» հասնելու պատմությունն է: Ֆիլմում Մխիթարյանը խոսում է նաև իր հոր մասին և իր կրած դժվարությունների ու նպատակին հասնելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում