Մշակույթ

«Capital Cities» խմբի հայ մենակատար Սեբուն հանդես կգա Երևանում

1 րոպեի ընթերցում

«Capital Cities» խմբի հայ մենակատար Սեբուն հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝ «Վիզա»-ն, Ջիվան Գասպարյան կրտսերը, «Capital Cities» խմբի հայազգի մեներգիչ Սեբուն համատեղ հայմերգային ծրագրով հանդես կգան Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգը կկայանա նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիճյանի անվան համերգասրահում: Համերգի կազմակերպիչները խոստանում են՝ ներկաներին բազմաթիվ անակնկալներ են սպասվում:

«Վիզա»-ն ամերիկյան հանրահայտ ռոք խումբ է, որի պրոդյուսինգային գործունեությունը երկար տարիներ գլխավորել է Սերժ Թանկյանը: Խմբի ռոքային կատարումները հարուստ են ֆոլկ երաժշտության բնորոշ բազմաթիվ տարրերով, հայկական դուդուկի հնչյուններով: Խմբի դուդուկահարը Ջիվան Գասպարյան կրտսերն է:

Համերգին Ջիվանը կատարումներով հանդես կգա ինչպես իր խմբի, այնպես էլ` Հայաստանում և աշխարհում ճանաչում վայելող Սեբուի հետ: Սա դուդուկի՝ հայկական ֆոլկի յուրօրինակ միաձուլում է ամերիկյան փոփ երաժշտության հետ:

Սեբուն Գրեմմիի դափնեկիր «Capital Cities» խմբի մեներգիչներից է, ով հայաստանյան լսարանին հայտնի դարձավ «Safe and Sound» երգով և Սիրուշոյի հետ կատարած «Վույ աման» դուետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում