Կարծիքներ

Տնտեսագետը Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ լայնածավալ բարեփոխումներ է կանխատեսում

2 րոպեի ընթերցում

Տնտեսագետը Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ լայնածավալ բարեփոխումներ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լայնածավալ բարեփոխումներ է ենթադրում՝ հատկապես ինստիտուցիոնալ հարցերում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Նրա համոզմամբ՝ համաձայնագրի իրականացումը երկրին մեծ օգուտներ կբերի։ Հայաստանի՝ ԵՄ հետ առավել մերձենալու նպատակադրվածությունը բխում է ավելի ճկուն արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից։ «Համաձայնագրի կնքվելու դեպքում Հայաստանըկդառնա յուրահատուկ կամուրջ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Երկուսն էլ կարծես թե ուղիներ են փնտրում առաջ գնալու»,- նշեց տնտեսագետը և նկատեց, որ ԵԱՏՄ-ն տնտեսական նախագիծ է քաղաքական կոնտեքստով, իսկ ԵՄ-ն՝ երկարաժամկետ աշխարհաքաղաքական միություն։

Մարգարյանի կարծիքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը թույլ կտա Հայաստանի տեխնոլոգիական սեկտորի համար ներդրումներ բերել, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև էներգետիկայի։

Ակնկալվում է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 24-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում