«Կամուրջներ շարժման մեջ». ԵՊԲՀ-ում անցկացվեց նորարարական TEDxYSMU-ն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում նոյեմբերի 12-ին անցկացվել է համալսարանական ձևաչափով TEDxYSMU «Կամուրջներ շարժման մեջ» համաժողովը՝ լիցենզավորված համաշխարհային ճանաչում ունեցող TED-ի կողմից։

80-ականներին ԱՄՆ-ում ստեղծված TED (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design- տեխնոլոգիա, ժամանց և դիզայն) կոչվող ամենամյա այս կոնֆերանսը նման ձևաչափում իրականացվող դեռևս միակ համաժողովն է Հայաստանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հավելելով. «Համաժողովն անցկացվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի հետ համատեղ:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ նման ձևաչափով համաժողով Բժշկական համալսարանն արդեն երկրորդ տարին է իրականացնում. «Մենք առանձնահատուկ տեղ ենք տվել այս միջոցառմանը մեր երիտասարդական և ուսանողական ծրագրերում, քանի որ մտածում ենք, որ մեր երիտասարդները հետ չպետք է մնան ինովացիաներից, ժամանակակից տեխնոլոգիաներից, նոր գաղափարներով շփումներից, նոր կամուրջներից: Կամուրջներ ասելով՝ նկատի ունենք այն բոլոր հնարավորությունները, որոնք թե՛միջանձնային մակարդակում, թե՛ կազմակերպությունների միջև են և որոնք հնարավորություն են տալու աշխատանքը, ուսումը, գիտությունն ավելի արդյունավետ դարձնել»:

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, անդրադառնալով համաժողովի գաղափարախոսությանն, ասաց. «Այս միջոցառման գաղափարախոսությունն է այն, որ դուք՝ մեր սիրելի հրավիրվալ զեկուցողներդ, պետք է կարողանաք մեր լսարանին, որն այստեղից է հետևում և օնլայն տարբերակով, ցույց տալ, թե ինչ ռեալ կամուրջներ կարող ենք ստանալ բիզնեսմենից, արվեստագետից, կենսաբանից և ինչ արդյունավետ արգասիք դա կտա»:

TED-ն ունի հստակ ձևաչափ։ Զեկուցողները, հաշված րոպեների ընթացքում ներկայացնում են իրենց նորարարական ու առաջադիմական մտքերը, բացահայտում են նոր իրողություններ ու ստիպում մարդկանց մի փոքր այլ կերպ նայել աշխարհին:

Այս համաժողովի զեկուցողները վեցն են:

Միքայել Մինասյանցը դասավանդում է Դիլիջանի միջազգային դպրոցում: Նրա թեման վերաբերում է կրթությանը: Նա առաջարկում է շաբաթական մեկ անգամ ինֆորմացիոն դիետա հայտարարել՝ անձն իրեն զրկի ինտերնետից և կրթական գործընթացներից, որպեսզի թույլ տա ուղեղում տեղավորել ստացված ինֆորմացիան:

Անկախ փորձագետ, Ամերիկյան համալսարանի դասախոս Նազարեթ Սեֆերյանի զեկուցումն այն մասին է, թե ինչպես է ծնող լինելն իրեն փոխել դեպի լավը և ինչ դասեր է ինքը քաղել ծնող լինելուց: Անդրադառնալով TED ձևաչափին՝ փորձագետն ասաց, որ այն հնարավորություն է տալիս ավելի թեթև՝ զրույցի տեսքով ներկայացնել նյութը և հաղորդել այնպիսի ինֆորմացիա, որը հանրությունը կարող է օգտագործել առօրյայում:

Հայերեն

ԱՄՆ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են արել Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դան Նեգրեան ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին

Վայոց ձորում տեղի ունեցած սողանքից հետո երթևեկությունը վերականգնվել է

Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ՈՒԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը բաց նամակում քննադատել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին

Մոլդովան անօդաչու թռչող սարքի կործանումից հետո հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին

Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրի քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը

Կոլումբիայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ՝ խլելով ավելի քան 20 մարդու կյանք

Ֆիլիպիններում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմ