Ռուսաստան

Զելենսկին հայտարարել է, որ մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 45 100 զինծառայողի

1 րոպեի ընթերցում

Getty Images
Getty Images

Ուկրաինայի Զինված ուժերը Ռուսաստանի դեմ մարտերի ընթացքում կորցրել են 45 100 զինծառայողի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։

«Մեր կորուստների վերաբերյալ. մեզ համար շատ կարևոր են ստույգ թվերը: 45 100 մարդ զոհվել է, և կա վիրավորումների մոտ 390 000 դեպք: Հստակեցնեմ՝ վիրավորումների թիվն ավելի մեծ է, քան վիրավորների թիվը, քանի որ կան մարդիկ, որոնք վիրավորվել են, այնուհետև վերադարձել մարտի դաշտ ու կրկին վիրավորվել», - ասել է Զելենսկին։ 

2024 թվականի փետրվարին Զելենսկին հայտարարել էր, որ ռազմաճակատում զոհվել է 31 000 զինվորական։ Սակայն դեկտեմբերի 8-ին Զելենսկին, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն Ուկրաինայի Զինված ուժերի շարքերում 400 000 կորուստների մասին, հայտարարել էր, որ Ռուսաստանի ծավալած պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան մարտի դաշտում կորցրել է 43 000 զինվորի, օգնություն է ցուցաբերվել 370 000 վիրավորի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում