Մերձավոր Արևելք

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կայցելի Իսրայել, Գազայի հատված և Սաուդյան Արաբիա, սակայն չի նշել այդ ուղևորությունների հնարավոր ժամկետները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ԱՄՆ նախագահն ասել է Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

«Ես կմեկնեմ այնտեղ (Իսրայել), կայցելեմ Գազա, Սաուդյան Արաբիա և Մերձավոր Արևելքի այլ վայրեր», - հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մերձավոր Արևելքն անհավատալի վայր է, մեկն է «իսկապես գեղեցիկ վայրերից՝ իր հրաշալի մարդկանցով»: Միևնույն ժամանակ, Թրամփի կարծիքով, «Մերձավոր Արևելքում շատ վատ առաջնորդներ են եղել»։

Մամուլի ասուլիսում Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնն իր ձեռքը կվերցնի Գազայի հատվածը, հնարավոր է նաև՝ ամերիկյան զորքերի օգնությամբ, այն կվերածի մերձավորարևելյան Ռիվիերայի, իսկ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում