Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարված է հասցրել Եմենի ՊՆ-ի ուղղությամբ
1 րոպեի ընթերցում
![Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարված է հասցրել Եմենի ՊՆ-ի ուղղությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/11/912108.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում Պաշտպանության նախարարության շենքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, դրա հետևանքով 10 մարդ տուժել է: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ավիահարվածի հետևանքով քանդվել է շրջակայքում գտնվող 7 բնակելի տուն: Տեղի բնակչությունը տարհանվել է:
Օրեր առաջ արաբական կոալիցիայի հրամանատարությունը փակել է Եմենի ցամաքային, օդային և ծովային ճանապարհները Էր-Ռիադի ուղղությամբ հրթիռ արձակելուց հետո: