Արցախ

Արամ Ա կաթողիկոսը ողջունել է «Բազմազանությամբ Արեւելք» նախաձեռնությունը

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը ողջունել է «Բազմազանությամբ Արեւելք» նախաձեռնությունը

ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նոյեմբերի 10-ին ընդունել է «Բազմազանությամբ Արեւելք» կազմակերպության ներկայացուցչին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից՝ հավելելով. «Այս առաւօտ, 10 Նոյեմբեր 2017-ին, Վեհափառ Հայրապետը իր գրասենեակին մէջ ընդունեց «Բազմազանութեամբ արեւելք» ոչ-կառավարական կազմակերպութեան ներկայացուցիչը։ Վերջերս Լիբանանի մէջ հաստատուած յիշեալ կազմակերպութիւնը կը ծրագրէ իր անդամակցութիւնը ընդլայնել՝ ներառելով Միջին Արեւելքի այլ երկիրներու ներկայացուցիչներ, քրիստոնեայ թէ՛ իսլամ։

Վեհափառ Հայրապետը ողջունեց նշեալ նախաձեռնութիւնը՝ շեշտելով Միջին Արեւելքին մէջ բազմազանութիւն պահելու եւ համագործակցաբար զայն աւելի ամրապնդելու անհրաժեշտութիւնը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում